Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

«Երևանյան ամառ» մարզամշակութային միջոցառումների թիվն աճում է


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:

««Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ինչը նկատելի է նաև միջոցառումներին մասնակիցների թվի աճը հաշվի առնելով: Շարունակեք ծրագրով նախատեսված միջոցառումների ակտիվ իրազեկման աշխատանքներն ու հետևեք, որ բոլոր միջոցառումներն անցկացվեն պատշաճ մակարդակով», - նշել է Տարոն Մարգարյանը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ