Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսում շարունակվում է Հայաստանի օգնության հատկացումը սիրիացիներին

Դամասկոսում շարունակվում է Հայաստանի օգնության հատկացումը սիրիացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում հուլիսի 14-ին, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ, տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով՝ «Այս անգամ ևս պատերազմից տուժած ավելի քան հարյուր ընտանիքներ ստացան մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ և գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:

Այս կապակցությամբ սիրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արմաշ արք. Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի, Սիրիայում ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կառույցների համագործակցության արդյունավետությունը: Իր հերթին Նորա Արիսյանը շնորհակալություն հայտնեց բարեկամ Հայաստանի կառավարությանը սիրիացի ժողովրդին աջակցելու համար:

Տեղեկանք. Բացի Դամասկոսից, հայկական մարդասիրական օգնությունը հատկացվել է նաև Հալեպի, Լաթաքիայի, Քեսաբի և Հոմսի բնակիչներին: Հայաստանի մարդասիրական գործունեությունը Սիրիայում գտվում է տեղական լրատվամիջոցների մշտական ուշադրության ներքո և լայնորեն լուսաբանվում է մամուլում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]