1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂ խնդիրը պետք է լուծվի քաղաքակիրթ պետություններին վայել մոտեցումներով. Արա Բաբլոյանը՝ Մատվիենկոյի հետ հանդիպմանը

 ԼՂ խնդիրը պետք է լուծվի քաղաքակիրթ պետություններին վայել մոտեցումներով.  Արա 
Բաբլոյանը՝ Մատվիենկոյի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանմապարհով խաղաղ կարգավորման օգտին և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանը նպաստելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ում գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պետական այցով գտնվում է ՌԴ-ում:  

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին աջակցության և ԵԱՀԿ Մինսկի խմբում այն մոտեցման համար, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն: Մենք գտնում ենք, որ այլընտրանքներ չկան: Եվ մենք պետք է հարցը լուծենք բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով, քննարկման ճանապարհով, այն մոտեցումների ճանապարհով, որոնք վայել են քաղաքակիրթ պետություններին»,- ասել է Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հուլիսի 4-ին Արցախի նկատմամբ կրկին իրականացվել է սադրանք: Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ ռմբակոծությունից տուժում է խաղաղ բնակչությունը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]