Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Լեհական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումների հարցում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ընդունել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկին: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Յ. Ժոզեֆչուկը նշել է, որ իրենք Հայաստանում են երկու նպատակով` քննարկելու Հայաստանում թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը և Հայաստանում ներկայացնելու էքսկլյուզիվ էներգետիկ խմիչքների արտադրությամբ զբաղվող Power end gold SAR ընկերության արտադրանքը, որը հանդիսանում է պրեմիում դասի ըմպելիք և պատրաստված է բնական հումքով:  

Թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագիրն իր մեջ ներառում է լեհական կողմից 80 տոկոսի ներդրում, մնացած 20 տոկոսը տեղական գործընկերոջ կողմից: Սա կոմպլեկտ համակարգված ծրագիր է` սկզբից մինչև վերջ և իր մեջ ներառում է կերի ատադրություն, ֆերմա` հավաբներով, սպանդանոց, հավի մասնատում, վերարտադրություն, երշիկեղենի արտադրություն: Կերի արտադրության համար նախատեսվող հումքի 80 տոկոսը ևս պետք է լինի տեղական: Ընդ որում, որպեսզի առաջացած թափոնները չկորչեն,  առաջարկվում է բիոգազային համակարգի ստեղծում: Ներդրումները կարելի է սկսել 25 մլն դոլարից և ավելի բարձր ներդրումներ կատարել:

Նշելով, որ լեհական ընկերության համար Հայաստանը արտահանման երեք շուկաներ է բացում` ռուսական, իրանական և չինական, լեհական կողմն առաջարկել է քննարկել նաև նոր գործարանի ստեղծման պարագայում այն Իրանի հետ սահմանակից` ազատ տնտեսական գոտու տարածքում տեղակայելու հնարավորությունը:  

Տ.Խաչատրյանը շնորհակալություն  է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ առաջարկը կգտնվի նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը այն  իրականություն դարձնելու համար:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ լեհական կողմը կներկայացնի ամբողջ բիզնես ծրագիրը»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ