Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

«Բանանցը» պարտությամբ է ավարտել Վրաստանում ուսումնամարզական հավաքը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Բանանցը» ստուգողական խաղում 0-1 հաշվով պարտվել է վրացական «Ցխումիին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միակ գոլը խփվել է առաջին կեսում՝ 11 մետրանոց հարվածով:

«Բանանցը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով. 

Հենրի Ավագյան ֊ Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Գևորգ Խուլոյան, Հայկ Սարգսյան ֊ Արամ Խամոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան, Օգնեն Կրասիչ ֊ Հայկ Ոսկանյան։

Կազմից բացակայել են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ:

Սա հայկական թիմի վերջին ստուգողական խաղն էր Վրաստանում: Ավելի վաղ «Բանանցը» պարտվել էր Գորիի «Դիլային» (1-3) և հաղթել Թբիլիսիի «Լոկոմոտիվին» (4-3):

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ