1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ծովինարի Օձաբերդ ամրոցում սկսվել են հնագիտական պեղումները

Ծովինարի Օձաբերդ ամրոցում սկսվել են հնագիտական պեղումները

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարավարեւելյան թեւի բլրի վրա տարածված Օձաբերդ կամ Թեյշեբաինի ամրոցի տարածքում հուլիսի 15-ից վերսկսվել են պեղումները, որոնք ընթացել են նաեւ 2014-2016թթ. ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում գտնվող, Ք․ա․ 1-ին հազարամյակի, Ք․ա․ 8-6-րդ դդ. թվագրվող հուշարձանի տարածքում հետախուզության եւ հնագիտական պեղումների աշխատանքներ է սկսել պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ աշխատող հնագիտական արշավախումբը: Պեղումներն իրականացվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով: «Նախատեսվում է պեղումները շարունակել մինչեւ օգոստոսի 13-ը: Հուլիսի 19-ից պեղումներին միանալու են հնագետներ Ավստրալիայից, Ռուսաստանից, Իրանից: Պեղումներին միանալու ցանկություն են հայտնել նաեւ կամավորներ Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից: Մինչեւ այժմ կատարվել են միայն նախապատրաստական աշխատանքներ, իսկ գտածոների մեջ հիմնականում խեցու բեկորներ են»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]