Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Մասնագետներն անգնահատելի են համարում Կարո  Ղաֆադարյանի  ավանդը  թանգարանագիտության  ոլորտում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անվանի  հնագետ, վիմագրագետպատմաբանթանգարանագետ  Կարո  Ղաֆադարյանի  ծննդյան 110-ամյակի  առիթով,  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  (Հայաստանի ազգային ագրարային համալսարանումհուլիսի  17-ին  անցկացված  գիտաժողովի  ընթացքում  ոլորտի նվիրյալները  արժևորել  են  Ղաֆադարյանի  թողած  անգնահատելի  գիտական  ժառանգությունը

 ««Խոսրով  Կոտակից  մինչև Կարո Ղաֆադարյան»  խորագիրը  պատահական չէ ընտրված, ականավոր գործչին հնարավոր չէ ներկայացնել  հակիրճ: Եթե Խոսրով Կոտակը  ժամանակին  հիմնել  է  Դվինը, ապա  Ղաֆադարյանը  մեր  ու  միջազգային հանրության համար բացահայտել  է  Հայաստանի  հին  մայրաքաղաքը : Ամենևին  էլ չստվերելով  այդ  ժամանակաշրջանի  մյուս  գիտնականներին, ուզում եմ շեշտել, որ  Ղաֆադարյանի ավանդը  գիտության  ոլորտում անգնահատելի է», -իր խոսքում ասել է  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա  Թարվերդյանը:  Խոսելով 1946-1976  թթԴվինի  արշավախմբի  ղեկավարի  մասին  ՊՈԱԿ-ի տնօրենը  փաստել էոր  Ղաֆադարյանի  հիմնած  հնագիտության  դպրոցի  նվիրյալ  հետևորդներն  այսօրվա  անվանի գիտնականներն են  ու  գիտաժողովի զեկուցողները

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, ԳԱԱ  թղթակից  անդամ, ճարտարապետության  դոկտորպրոֆեսոր  Մուրադ  Հասրաթյանի  փոխանցմամբ  էլ  Ղաֆադարյանը միաժամանակ պատմաբան էր, վիմագրագետ, ով  իր  գիտական-ստեղծագործական կյանքի ավելի  քան հինգ  տարիները  նվիրել  էր Թորոս  Թորամանյանի  ժառանգության  հավաքման, խմբագրման, ծանոթագրության և տպագրության կարևոր  գործին:

«Կարո  Ղաֆադարյանի աշխատությունները  հրատարակվել են  Հայրենականի  մեծ  պատերազմի տարիներին, ինչը  նշանակում է,  որ  այդ  ծանր  ժամանակաշրջանում  էլ  Թորամանյանի  ժառանգությունը  կարևորվել  է» -նշել է Մ. Հասրաթյանը:

Կարո Ղաֆադարյանի  որդու` ճարտարապետ  Կորյուն  Ղաֆադարյանի փոխանցմամբ  Դվինի  արշավախմբի  նվիրյալ  հնագետներն  այսօր  էլ  աշխատում  են  նույն սիրով  ու  ոգևորությամբ,  քանի  որ հուշարձանը  դեռ  ուսումնասիրման կարիք ունի:

Զեկուցումներով  հանդես են  եկել  նաև  ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի  վարիչ  Հայկ  Ավետիսյանը,   «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական  քարտուղար  Աշոտ  Փիլիպոսյանըհնագետներ`  Ֆրինա Բաբայանը, Նյուրա  Հակոբյանըազգագրագետ  Լևոն Աբրահամյանը, այլք:

Նշվել  է, որ  1936-1937 թթ. Կ. Ղաֆադարյանի  ղեկավարությամբ  կառուցվել է  «Զվարթնոց»  թանգարանի  շենքը,  բացվել` առաջին  գիտական  ցուցադրությունը:  1940-1964 թթ. անվանի գիտնականը  ղեկավարել  է  Հայաստանի պատմության պետական  թանգարանը: Նա  նաև  համարվում է  թանգարանային  ցուցադրությունների  գիտական  նախագծման  հիմնադիրը 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ