1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միգրանտներն անկարգություններ են սարքել Գերմանիայի Շոռնդորֆ քաղաքում. DPA

Միգրանտներն անկարգություններ են սարքել Գերմանիայի Շոռնդորֆ քաղաքում. DPA

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հարավ - արեւմուտքի Շոռնդորֆ քաղաքում (Բադեն Վյուրտեմբերգի Ֆեդերալ Երկրամաս) անկարգություններ են տեղի ունեցել անցյալ հանգստյան օրերին ժողովրդական զբոսահանդեսների ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այս մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:

Հուլիսի լույս 16-ի գիշերը շուրջ հազար դեռահասներ են հավաքվել քաղաքային զբոսայգում, որոնք իրենց ագրեսիվ են պահել: Դրա հետեւանքով գործը հասել Է կարգի պահապանների հետ ընդհարման, ոստիկանների վրա են նետվել շշեր եւ այլ առարկաներ: Գրանցվել են մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպքեր: Հաղորդվում Է, որ քաղաքում շրջել են երիտասարդների խմբեր՝ յուրաքանչյուր խմբում 30 – 50-ական մարդ, որոնք զինված են եղել դանակներով:

Ոստիկանությունում նշել են, որ շատ դեռահասներ եղել են ալկոհոլային հարբեցման վիճակում:
Բացի դրանից, Շոռնդորֆի ավագ քաղաքագլուխ Մատիաս Կլոպֆերը Frankfurter Allgemeine Zeitung թերթին հայտնել Է, որ «ուրբաթ եւ շաբաթ օրերին գրանցվել են սեռական ոտնձգության երեք դեպքեր, կատարվում Է հետաքննություն Իրաքից եւ Աֆղանստանից գաղթածների նկատմամբ»: Կլոպֆերը ճշտել Է, որ քաղաքում ընդամենը տեղավորված Է շուրջ 700 փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]