Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել. նախարար

Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել. 
նախարար

ՀԱՆՔԱՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում: «Ավելին, Ազգային ժողով ներկայացված ծախսային ծրագրում ծախսերի ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 376 միլիարդ, հետագայում տարին ավարտվել է 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ ծախսերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց նախարարը՝ պատասխանելով հարցադրմանը, որ փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, թե նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված Հայաստանում ծախսերի սեկվեստր է եղել:

Արամյանի խոսքով՝ ծախսերի սեկվեստր չի եղել ոչ մի ոլորտում, իսկ պաշտպանության բնագավառում, ընդհակառակը մեծապես շեշտադրվում է ծախսերի ավելացման գերակայությանը: «Մենք պետք է պահենք ռազմական հավասարակշռությունը, որով էլ հնարավոր է պահել խաղաղության գործոնը»,-նկատեց նախարարը:

Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի ռուսական վարկին, նախարարը նշեց, որ 30 միլիոնի կարգի դեռ Հայաստանն ունի այդ վարկից ծախսելու: Այս վարկի շրջանակում ապրանքները մատակարարվում են ՀՀ ՊՆ-ին, գումարը վճարում են ռուսական կապալառուներին, որոնք ապրանքը ներքին գներով մատակարարում են Հայաստան: Կատարվում են նաև կանխավճարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]