Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի վարչապետը մեջլիսին առաջարկել է ևս երեք ամսով երկարացնել արտակարգ դրությունը

Թուրքիայի վարչապետը մեջլիսին առաջարկել է ևս երեք ամսով երկարացնել արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրում արտակարգ դրությունը կրկին՝ արդեն չորրորդ անգամ երկարաձգելու մասին վարչապետի առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մեջլիսի կողմից հուլիսի 17-ին ուսումնասիրվելիք առաջարկը նախատեսում է արտակարգ դրությունը երկարաձգել ևս երեք ամսով՝ սկսած 2017 թվականի հուլիսի 19-ից:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում էր կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]