Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքական Հաքքարիում PKK-ն կրկին պայթյուն է իրականացրել. կան վիրավորներ

Թուրքական Հաքքարիում PKK-ն  կրկին պայթյուն է իրականացրել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում  Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները  հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Պայթյունի հետևանով 17 թուրք զինվոր է վիրավորվել, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հաքքարին համարվում է քրդերի և թուրքական զինուժի բախման գլխավոր օջախներից մեկը, տարիներ շարունակ տևող բախումներն ու պայթյուններն այստեղ չեն դադարում: 

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]