Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետն առաջիկա երկու ամսում ռուբլու արժևորվում է կանխատեսում

Փորձագետն առաջիկա երկու ամսում ռուբլու արժևորվում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական հարցերով փորձագետ Քրիստինե Բալաբեկյանը կանխատեսում է առաջիկա երկու ամսում դոլարի նկատմամբ ռուբլու արժևորվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում փորձագետը նկատեց նաև, որ հուլիս-օգոստոսին Հայաստանում վերաֆինանսավորման  տոկոսադրույքի հետ կապված որևէ փոփոխություն չի կանխատեսվում: «Դոլարի արժեզրկմամբ պայմանավորված՝ ռուբլու արժևորում է սպասվում, որը ևս հայ գործարարների համար կարող է դրական ազդեցություն ունենալ: Խոսքը մինչև սեպտեմբերի 15-ին է վերաբերում, այնուհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել»,-ասաց Բալաբեկյանը:

Ըստ փորձագետի` դոլարի արժեզրկումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]