Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մետրոպոլիտենի տեսուչը բողոքել է, որ ոստիկանության աշխատակիցը իրենից ավելի քան 7,5 միլիոն դրամ է հափշտակել

Մետրոպոլիտենի տեսուչը բողոքել է, որ ոստիկանության աշխատակիցը իրենից ավելի 
քան 7,5 միլիոն դրամ է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հարցում իրեն օգնելու պատրվակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը, չարաշահելով վստահությունը, 2016 թվականի աշնանն իրենից խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7.648.000 ՀՀ դրամ գումարին համարժեք ԱՄՆ դոլար և հափշտակել այն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]