Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

50 երկրների պատվիրակություններ կմասնակցեն ՄԱՔՍ ավիասալոնին

50 երկրների պատվիրակություններ կմասնակցեն ՄԱՔՍ ավիասալոնին
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 երկրների պատվիրակություններ են պլանավորում մասնակցել ՄԱՔՍ-2017 ավիասալոնին, հայտարարել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Լադիգինը, որը գլխավորում Է սալոնում ընեկրության պաշտոնական պատվիրակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սալոնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ցուցադրանք կայցելեն շուրջ 50 երկրների պատվիրակություններ: Սպասվում Է, որ նրանք առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեն Սու-30, Սու-35, Միգ-29Մ/Մ2 եւ Իլ-76ՄԴ-90Ա ինքնաթիռների, ինչպես նաեւ Մի-28ՆԷ, Մի-35Մ, Մի17, Մի-26Տ2 եւ Կա-52 ուղղաթիռների նկատմամբ: Բացի դրանից, ավանդաբար օտարերկրացի պատվիրատուների ուշարդությունը գամված կլինի հակաօդային պաշտպանության համար արտադրանքին. Ս-400 «Տրիումֆ» մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալրին, «Տոր-Մ2Է» եւ «Բուկ-Մ2Է» զենիթային հրթիռային համալիերներին, ինչպես նաեւ «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրին, ինչպես նաեւ ռադիոԷլեւտրոնային պայքարի միջոցներին»,- ասել Է նա:

ՄԱՔՍ-2017 միջազգային ավիացիոն-տիեզերական սալոնը կդառնա թվով 13-րդը: Այն տեղի կունենա Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում հուլիսի 18-ից մինչեւ 23-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ ՄԱՔՍ ավիասալոն, մեկնարկ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]