Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը յուրաքանչյուր տարի պաշտպանությանն ուղղվող բյուջետային միջոցները կավելացնի 26-27 միլիարդ դրամով

  Հայաստանը յուրաքանչյուր տարի պաշտպանությանն ուղղվող բյուջետային միջոցները 
կավելացնի 26-27 միլիարդ դրամով

ՀԱՆՔԱՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Պաշտպանության նախարարության 2017թ. բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներառյալ կապիտալ ծախսերը, կազմում են շուրջ 226 միլիարդ դրամ: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է պաշտպանության ոլորտում հատկացումն ավելացնել 26-27 միլիարդ դրամով:

«Թիրախավորված է ոչ թե անվանական ցուցանիշը, այլ՝ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ-ի չորս տոկոսի սահմաններում: Ծրագրվում է մինչև 2020թ. ունենալ պաշտպանությանն ուղղվող 500-600 միլիոն դոլարի բյուջե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]