Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը

Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է EurAsia Daily-ն:

Դեսպանի խոսքով՝ Իսրայելը ցանկանում է դառնալ արտահանող երկիր և «կապույտ վառելիք» վաճառել Եվրոպա:

«Ներկայում մենք ունենք երկու հնարավորություն՝ Կիպրոսի ու Հունաստանի, ինչպես նաև Թուրքիայի և TANAP-ի միջնորդությամբ: Այս պահին դիտարկում ենք բոլոր այդ հնարավոր տարբերակները»,- նշել է դեսպանը:

TANAP խողովակաշարը կանցկացվի վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանը, և նախատեսում է ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա: Տեղափոխվող գազի սկզբնական ծավալը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից միայն 6 միլիարդն է օգտագործվելու Թուրքիայում, իսկ մնացածը տեղափոխվելու է Եվրոպա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]