1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 հազար 700 դոլար

Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 հազար 700 դոլար

ՀԱՆՔԱՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 հազար 700 դոլար: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում: Նա հիշեցրեց, որ 2016թ. ցուցանիշով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար 500 դոլար է, իսկ առաջիկա տարիների համար ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է հետևյալ կերպ. 2018թ.՝ 4.7 տոկոս, 2019 թվականին՝ 5.4 տոկոս, 2020 թվականին՝ 5.7 տոկոս:

«2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մենք կունենանք 4 հազար 700 դոլարի սահմաններում, սակայն այն պայմաններում, եթե փոխարժեքի փոփոխություններ տեղի չունենան: Մակրոտնտեսական կանխատեսումներում այն երկրները, որոնք ունեն լողացող փոխարժեքի ռեժիմ, փոխարժեքի կանխատեսումներ չեն դնում, դնում են հաշվարկային, իսկ մեզ մոտ հաշվարկային դրված է 480 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ հարկ համարելով ընդգծել նաև, որ 5,7 տոկոս տնտեսական աճն իրական արտահայտությամբ է, անվանական արտահայտությամբ ՀՆԱ-ի համար պետք է հաշվարկվի նաև դեֆլյատորը:

Արամյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը երկու տարի անընդմեջ եղել է արտաքին հատվածից ներթափանցող բացասական ճնշումների ներքո: Առաջիկա տարիների զարգացման սցենարը հետևում է մեկ կարևոր կանոնի՝ ստեղծել հենքեր բարձր տնտեսական աճի համար: Անհրաժեշտ է շեշտադրումները լինեն ավելի մեծ՝ կապիտալ ծախերի վրա և ավելի պահպանողական՝ ընթացիկ ծախսերի վրա:

«Որպեսզի կարողանանք արձանագրել բարձր տնտեսական աճի ցուցանիշներ, պետք է ի լրումն մակրոտնտեսական կառավարման, կարողանանք միկրո մակարդակում իրականացնել բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն տնտեսական հենքերը»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]