Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է Զահլե քաղաք

Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է Զահլե քաղաք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 15-ին այցելեց Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիմում ունեցավ քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվեց Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Զահլեի քաղաքապետը կողմից բարձր գնահատեց հայերի ներդրումը քաղաքի զարգացմանը։ Համագործակցության խնդիրների քննարկման և հստակեցման նպատակով քաղաքապետ Ասաադ Ժողեյբը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան, նպատակահարմար համարվեց պատվիրակության կազմում ընդգրկել գործարարների։

Անդրադարձ կատարվեց ս.թ. հունիսին ընդունված Լիբանանի նոր ընտրական օրենքի հիման վրա անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։

Զահլե այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպումներ ունեցավ Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Իսսամ Ջոն Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յոզեֆ Էմիլ Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հուստինոս Պաուլոս Սաֆարի հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, Լիբանանի ժողովրդագրական պատկերին, երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների վերադարձի խնդիրներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]