Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգեր» ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի խաղարկային մրցույթում է

Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգեր» ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի խաղարկային մրցույթում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարաևոյի սգերգեր» կինոնկարը ֆիլմ-եռապատում է՝ բաղկացած  «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից: Այն ներկայացված է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում: Կինոնկարի մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:

«Կինոնկարի սցենարը գրել եմ մի քանի տարի Սարայեվոյում ապրելուց հետո: Այնտեղ դասավանդում էի կինոյի դպրոցում և քաղաքից, մարդկանցից ստացված բոլոր տպավրությունները նման ֆիլմ ստեղծելու գաղափարին բերեցին»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Քելելեմնն ասաց, որ փողոցով քայլելիս տեսել է մի բակ, որտեղ խաղում են երեխաները: «Ես այն այլ տեսանկյունից տեսա: Նկատեցի տղամադու, որը հետևում է նրանց խաղին: Մտածեցի, թե ո՞վ է այդ մարդը, ինչո՞ւ է կանգնել այդտեղ: Որոշեցի, որ նա մարդ է, ով երկար ժամանակ չի եղել Սարայեվոյում և հիմա վերադարձել ու հետևում է իր նախկին ընկերուհու երախայի խաղին: Որոշեցի զարգացնել այդ թեման, և այդ տեսարանը լարվածություն է ստեղծում կինոդիտողի մոտ ու մեծացնում հետաքրքրությունը ֆիլմի նկատմամբ»,-շեշտեց նա:

Անդրադառնալով իր երկու մասնագիտություններին` Քելեմենն ասաց, որ Ֆիլմը տեսողական արվեստ է, և պատկերներն ինքնուրույն պատմում են ամբողջ պատմությունը ու ներկայացնում աշխարհը, որը կա ֆիլմում. իր օպերատորի և ռեժիսորի մասնագիտությունները համագործակցում են այդ ամենը փոխանցելու հարցում ու նրանց միջև երբեք հակասություններ են չեն առաջանում:

Նախորդ տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում իրականացվել են Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Սարաևոյի սգերգեր» կինոնկարը ֆիլմ-եռապատում է՝ բաղկացած  «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից: Այս ամենը միախառնվում է՝ ստեղծելով Սարաևո քաղաքում ծավալվող կյանքի համապարփակ խճանկար: Կինոխցիկը հետևում է տարբեր հերոսների և միահյուսվում նրանց հույսի ու հուսահատության, սիրո ու մահվան կինեմատոգրաֆիկ շուրջպարին և արժանապատիվ կյանքի ձգտումներին:         
 «Կապույտ բալլադ սիրահարների համար». նույն վայրում, որտեղ 100 տարի առաջ Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրիայի արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդին, մի երիտասարդ օտարերկրացի է կանգնած, որն իր տեսախցիկով գեղեցիկ կադրեր է նկարում: Կտոր-կտոր լինելով լուրջ հաշմանդամություն ունեցող բոսնիացի ընկերուհու հանդեպ իր վտանգված սիրո և կյանքը, սեքսն ու անկախությունը վայելելու ձգտումների միջև՝ նա շարունակում է  այս խառը քաղաքի իրարանցման մեջ պայքարել արժանապատիվ կենսաձև գտնելու համար, որը կփրկի սերը կործանումից:       
«Կապույտ սաղմոս գայլերի համար». Սարաևոյի գիշերները պատկանում են վայրենացած շներին՝ այն ընտանի շների հետնորդներին, որոնք փողոցում են հայտնվել իրենց լքած կամ մեռած տերերի պատճառով, ինչպես նաև 1995-ի Բալկանյան պատերազմի ժամանակ փլուզված տների հետևանքով: Բիրտ պատկերներում, որոնց ճաքերը երևան են բերում ուրույն գեղեցկություն՝ ֆիլմը հետևում է կոպիտ վերաբերմունք, հաճախ էլ ցավ տեսած այս արարածներին, որոնք թափառում են փողոցում մեկուսի կամ խմբովին՝ ամենօրյա պայքար մղելով  գոյատևելու, կեր հայթայթելու, լողանալու, շնանալու կամ իրենց պես ցավ տեսած մարդկանց կտտանքներին և շուն բռնողների հետապնդմանը ենթարկվելու համար, որոնք սպանում են նրանցից շատերին Ավստրիայի արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից մեկ հարյուրամյակ անց:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]