Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թոնի Բլերն անհրաժեշտ է համարում դադարեցնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը

Թոնի Բլերն անհրաժեշտ է համարում դադարեցնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, քանի որ դա երկրին կհասցնի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական վնաս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով Sky News-ին տված հարցազրույցը:

«Կարծում եմ, որ դեռևս հնարավոր է հասնել նրան, որ Brexit-ը տեղի չունենա: Պետք է թույլ չտալ, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, քանի որ դա մեզ կհասցնի տնտեսական և քաղաքական վնաս»,- ընդգծել է նախկին վարչապետը:

Նրա խոսքով՝ ներկայումս հասարակությունը հակված է ԵՄ կազմում մնալուն, քանի որ տնտեսության մեջ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում:

Մարտի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործի էր դրել ԵՄ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը, որով մեկնարկ է տրվում երկրի անվերադարձ ելքի վերաբերյալ երկամյա բանակցային գործընթացին: Սակայն Բրյուսելում ակնարկել են, որ Մեծ Բրիտանիային դեռևս կարող են շանսեր տրվել՝ մնալու միության կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]