Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է հայտնի իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին

Մահացել է հայտնի իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի հայտնի մաթեմատիկոս, մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր Ֆիլդսյան մրցանակի դափնեկիր Մարիամ Միրզախանին 40 տարեկանում մահացել է: Պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tehran Times-ը:

 Միացյալ Նահանգներում բնակվող իրանցի գիտնականը, ով դասավանդում էր Ստենֆորդի համալսարանում, չորս տարի է՝ պայքարում էր քաղցկեղի դեմ: Վերջերս նրան արդեն տեղափոխել էին հիվանդանոց:

Միրզախանին ծնվել էր 1977 թվականի մայիսի 3-ին: 1999 թվականին նա Իրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 2004 թվականին` Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան: 2014 թվականին  նա դարձավ առաջին կինն ու առհասարակ առաջին իրանցին, ով արժանացավ Ֆիլդսյան մրցանակի՝ այն էլ 40 տարին չբոլորած:  Նա այս պատվավոր մրցանակը ստացավ «Ռիմանյան մակերևույթների և նրանց մոդուլային տարածությունների դինամիկայում և երկրաչափությունում ունեցած ակնառու ավանդի համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]