Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 
փորձնակներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Կարեն Միրզոյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության հայանպաստ գործունեությունը և Հայաստանում, Արցախում ու սփյուռքում նրա կողմից իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերներին և տարածաշրջանային խնդիրներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]