Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որտեղ հարձակում էր իրականացվել

Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որտեղ հարձակում էր 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուրգադայի քաղաքային իշխանությունները փակել են այն քաղաքային լողափը, որտեղ հուլիսի 14-ին դանակով մարդը հարձակում էր իրականացրել զբոսաշրջիկների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսի այդ շրջանի նահանգապետի կարգադրությամբ ամենակարճ ժամանակահատվածում լողափի մուտքերի մոտ տեղադրվելու են համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովելու են դրա անվտանգությունը և թույլ չեն տալու օտար անձանց մուտք գործել լողափ:

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: «Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասել էր Բալայանը և հավելել, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]