1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և 
Uber-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան Yandex.Taxi-ի և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը, որի տնօրենն է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, պետք է աշխատի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում: Սակայն Ադրբեջանը նոր ընկերության տնօրենի հայ լինելու պատճառով խզում է կապերը Yandex-ի և Uber-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այն դեպքում, եթե Yandex-ի և Uber-ը միավորած  ծառայությունները ղեկավարվեն Հայաստանի որևէ քաղաքացու, կամ էլ ազգությամբ հայի կողմից, Ադրբեջանը միավորման արդյունքում ստեղծվելիք նոր ընկերության հետ այլևս չի համագործակցի և կխզի բոլոր կապերը»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի խոսնակ Մայիս Ագիևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]