Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թեհրանի մետրոյում դանակով զինված անձը հարձակվել է հոգևորականի վրա

Թեհրանի մետրոյում դանակով զինված անձը հարձակվել է հոգևորականի վրա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ռուսական ТАСС-ը:

Տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում գտնվող Ռեյ քաղաքի մետրոյի կայարաններից մեկում: Անծանոթ անձը հարձակում է գործել հոգևորականի վրա, որից հետո մյուս ներկաները միջամտել են: Ոստիկանությունը հարձակում գործող անձին վնասազերծելու համար ստիպված է եղել կրակ բացել: Արդյունքում ավելի քան 15 մարդ տուժել է:

Հարձակման ենթարկված հոգևորականը և մյուսները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հանցագործը մահացել է հիվանդանոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]