Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը շնորհավորական նամակ է հղել Էրդողանին

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը շնորհավորական նամակ է հղել 
Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունը:

Պատրիարքական տեղապահի նամակում ասվում է. «Ժողովրդի կամքին ու ժողովրդավարական կարգերին դեմ իրականացված գործողությունը կասեցվեց ժողովրդի միության ու միասնականության շնորհիվ, և մեր հայրենիքը փրկվեց հավանական քաոսի մեջ հայտնվելուց: Անկասկած, մեր ժողովրդի միությունն ու միասնականությունը, զգոնությունը, սիրո և հարգանքի զգացումները կմնան որպես կարևոր երաշխիք մեր երկրի կենսունակության համար»:

Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքարանի ու հայ համայնքի անունից հուլիսի 15-ի Ժողովրդավարության ու ազգային միության օրվա կապակցությամբ լավագույն ցանկություններն է հղել ու հաջողություն մաղթել Էրդողանին հետագա աշխատանքներում:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: Հեղաշրջման փորձի օրը Թուրքիայում մահացել է 240 մարդ: Ավելի քան 50 հազարը կալանավորված են:

Պաշտոնական Անկարան ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]