Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Թուրքիայի հեղաշրջման փորձի մեկ ամյակին խաղաղության աղոթք կմատուցի

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Թուրքիայի հեղաշրջման փորձի մեկ ամյակին 
խաղաղության աղոթք կմատուցի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում 18:00-ին իրականացվելիք ժամերգության ավարտին աղոթք կմատուցվի՝ ի հիշատակ 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների, հանուն երկրի խաղաղության և միության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]