1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հուրգադայում հանցագործին վնասազերծել են ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ

 Հուրգադայում հանցագործին վնասազերծել են ՀՀ վիրավոր քաղաքացու 
օժանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ չարագործի հարձակման արդյունքում վիրավորվել է ՀՀ երկու քաղաքացի:

Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ, ենթադրաբար ուկարիանացի, սպանվել են: 

Չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:

Միաժամանակ, երկրի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]