Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում

Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Մոսկվայի  «Լոկոմոտիվ»-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ի 18-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է մարզական լրագրող Սպարտակ Պետրոսյանը:

Բիչախչյանն արդեն գտնվում է Մոսկվայում և ներկա է գտնվելու Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ «Լոկոմոտիվ»-«Սպարտակ» մրցավեճին: Երիտասարդ ֆուտբոլիստը Ինստարգրամի իր միկրոբլոգում հրապարակել է խաղի տոմսը:

Գործարքի մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

Հայտնի է, որ Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական, պորտուգալական, իտալական և ռուսական ակումբներ: Մի քանի օր առաջ պորտուգալական Record-ը տեղեկացրել էր, թե Բիչախչյանը մոտ օրերս կտեղափոխվի «Բենֆիկա»:

Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իտալական «Ֆիորենտինա»-ում և բելգիական«Գենտ»-ում: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ