Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Դավիթ Սաֆարյանը կարծում է, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ հավաքական


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն  Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերից հետո ըմբիշը որոշակի դադար էր վերցրել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: «Ռիոյից հետո որոշեցի հանգստանալ, վնասվածքներ ունեի: Բացի այդ ցանկանում էի գորգից մի որոշ ժամանակ հեռու մնալ, բավական քաշ էի կորցրել: Արդեն մի քանի ամիս է մարզվում եմ Ռուսաստանում: Առաջիկայում մրցաշարերի չեմ մասնակցի, պարզապես լավ մարզավիճակ ձեռք կբերեմ: 2018 թվականի հունվարից հետո ըմբշամարտի կանոններում փոփոխություններ են լինելու, նաեւ հնարավոր է քաշային կարգերը փոխվեն: Այնպես որ, չեմ շտապում: Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ»,- նշել է  Դավիթ Սաֆարյանը:

Դավիթը տեղեկացրեց, որ միշտ կապի մեջ է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: Հնարավոր է` հավաքների ընթացքում միանա ընդհանուր թիմին: Սակայն, հստակ ժամանակ չկա:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ