Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության 
զարգացման խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթների հստակեցմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ շահագրգիռ գերատեսչությունների և բիզնես ասոցիացիաների ու միությունների մասնակցությամբ համատեղ քննարկումների արդյունքում ՓՄՁ-ների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր ներառվել են մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում:

Հաջորդիվ քննարկվել են հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելու, լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացման, ՀՀ քրեական օրենսգրքում առկա մի շարք տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման նպատակահարմարության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել նիստի ընթացքում ներկայացված մի շարք առաջարկությունները՝ դրանք հստակեցնելու նպատակով:

Նիստում անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]