Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հնդկաստանում հեղեղումներից զոհվածների թիվը գերազանցել Է 80-ը

Հնդկաստանում հեղեղումներից զոհվածների թիվը գերազանցել Է 80-ը
 ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիս - արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 83-ի, ավելի քան երկու միլիոն մարդ մնացել Է անօթեւան, հաղորդել Է Reuters գործակալությունը:

«Ասամի նահանգը տուժել Է ավելի մեծ չափով՝ այս պահի դրությամբ հեղեղումները եւ սողանքները խլել են 53 կյանք»,- գործակալությանը հայտնել Է նահանգի գլխավոր նախարար Սարբանանդա Սոնովալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 40 մադրու մահվան մասին:

Տարածաշրջանում տեղատարափ անձրեւները շարունակվել են երկու շաբաթից ավելի եւ հանգցրել հեղեղումների, այդ թվում Բրահմափութրա գետի հորդացման եւ սողանքների: Ասամի նահանգում առնվազն 2,5 հազար գյուղեր ջրածածկ են եղել, նաեւ ջրի տակ Է հայտնվել Քազիրանգա ազգային բնայգին, որտեղ բնակվում Է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների՝ աշխարհում ամենամեծ պոպուլյացիան: Բնայգին 1985 թվականից մտնում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյակտների ցանկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]