1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատախազը Լապշինի համար պահանջում է 6,5 տարվա ազատազրկում

Դատախազը Լապշինի համար պահանջում է 6,5 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 14-ին շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանում ելույթ է ունեցել պետական մեղադրող Նասիր Բայրամովը:

Դատախազն առաջարկել է Լապշինին դատապարտել 6 տարի և 6 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա նշել է նաև, որ պատժի կրումից հետո Լապշինը պետք է արտաքսվի Ադրբեջանից՝ համաձայն այդ երկրի քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի:

Լապշինի փաստաբանը խնդրել է դատարանից իրեն ժամանակ տրամադրել ելույթի համար:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 19-ին:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]