Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Միսիս Եվրոպա 2017» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկն ազդարարվեց

«Միսիս Եվրոպա 2017» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկն 
ազդարարվեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսիս Եվրոպա 2017» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկն ազդարարվեց:  Այս մրցույթում գնահատվում են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան կնոջ դերը ընտանիքում, իր երկրում: Մրցույթի շրջանակներում գեղեցկուհիները պետք է ներկայացնեն նաև «Բռնության դեմ պայքար ընտանիքում» թեմայով զեկույց: Կարող են մասնակցել 20-55 տարեկան ամուսնացած կանայք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 14 կայացած ասուլիսում հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկն ազդարարեցին առաջին վիցե-միսիս Եվրոպա 2016, «Միսիս Եվրոպա 2017» մրցույթի՝ Հայաստանի ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանը և Ազգային ընտրական փուլի կազմակերպիչներից Աստղիկ Բախշիյանը:

«Միսիս Եվրոպա 2017»-ն ուղղակի գեղեցկության մրցույթ չէ, գնահատվում են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան կնոջ դերը ընտանիքում, իր երկրում: Մրցույթի շրջանակներում անցկացվում է «Բռնության դեմ պայքար ընտանիքում» խորագրով  ֆորում, որում կանայք հանդես են գալիս զեկույցներով ու ներկայացնում,թե  այդ թեմայի վերաբերյալ ինչ խնդիր կա իրենց երկրում, և ինչպես են նրանք պայքարում: Գեղեցկուհիները կարող են ներկայացնել նաև իրենց տաղանդը ցանկացած ոլորտում»,-ասաց Աննա Դեմիրխանյանն ու նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել կանայք, որոնք որևէ ոլորտում կամ գուցե ընտանիքում, տնային տնտեսության մեջ հասել են որոշակի հաջողության: Մրցույթի չափանիշները շատ խիստ չեն:

Նախընտրական փուլում կուսումնասիրվեն կանանց լուսանկարները, որից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու ընտրական փուլին, ժյուրիի անդամները՝ տարբեր ասպարեզներից, կընտրեն միակ մասնակցին, որը կներկայացնի Հայաստանն այդ մրցույթին: Մրցույթին շրջանակներում մասնակիցը պետք է մասնակցի սպորտային մրցույթի, որի համար նախատեսված է առանձին մրցանակ, ներկայանա նաև հայկական տարազով ու երեկոյան զգեստով: Նվերները լինելու են կանացի պարագաներ՝ ադամանդե զարդեր, մուշտակներ, երեկոյան զգեստներ, նկարահանումներ տարբեր ամսագրերում:

Աստղիկ Բախշիյանի խոսքով՝ մրցույթը իրականացվում է արդեն 7 տարի: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է 20-30 մասնակից, Հայաստանն այդ տարի մասնակցել է առաջին անգամ:  «Մրցույթը հնարավորություն է տալիս կանանց շփվել միմյանց հետ, փորձի փոխանակում կատարել, լսել մյուսների պատմությունները, ծանոթանալ այլ երկրներում կնոջ դերին»,-ասաց նա ու կոչ արեց կամավորներին աջակցել մրցույթի համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: 

Մրցույթը տեղի կունենա Նովոսիբիրսկում օգոստոսի 15-20-ը: Հայաստանում նախընտրական փուլը կտևի 10 օր: Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են հաղորդագրություն ուղարկել [email protected]


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]