Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Կառուցողական երկխոսության 
հանձնառություն» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր կազմակերպությունների օգտվել ֆինանսական միջոցներից և ընդլայնել իրենց գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 14-ին։ Այն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից է։ 
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական հասարակությամբ և ընդգծեց, որ 4000 հասարակական կազմակերպություն և 1000 հիմնադրամ կա գրանցված Հայաստանում։  
«Այս փաստը Հայաստանի համար շատ հզոր ներուժ է, եթե անգամ գործի այդ կազմակերպությունների 15 տոկոսը։ Նոր հասարակական կազմակերպությունների համար՝ հատկապես սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում գործող, նոր ստեղծարար հնարավորություն է բացվում ֆինանսական միջոցներից օգտվելու և իրենց գործունեությունը ընդլայնելու համար»,- նշեց Սվիտալսկին։ 
Նրա խոսքով՝ իրականացվելու են վերապատրաստումներ, թե ինչպես կատարել հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի դրույթները։ 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասաց, որ այն կարող է բարձրանալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիներից։ 
«Այդ ամենը Հայաստանում շատ է կարևորվում. երկրում, որն այնքան էլ հարուստ չէ իր բնական ռեսուրսներով, չունի ելք դեպի ծով և մեր հիմնական ռեսուրսն արժանապատիվ մարդն է։ Այս առումով մեր համատեղ աշխատանքը հասարակության հետ վստահ եմ, որ կտա իր արդյունքները։ Այս ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ զարգացվելու են քաղաքացիական հասարակության, կազմակերպությունների կարողությունները մի քանի առումով։ Խոսքը վերաբերում է փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն և հասարակական վերահսկողություն իրականացնելուն»,- ասաց նախարարը։ 
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունն ի սկզբանե ողջունել է այս ծրագիրը և արդարադատության գերատեսչությունն ակտիվ մասնակցությունն է ունեցել հիմնաոլորտների թիրախավորման շրջանում, ծրագրի նախապատրաստական փուլում։ ՀՀ արդարադատության նախարարը շատ կարևորեց այն հանգամանքը, որ այս ծրագիրն իրականացվելու է նաև մարզերում։ 
«Միայն Երևանը չի կարող դառնալ Հայաստանի հիմնական ուղեղային կենտրոնը. մարզերն են մեր երկրի հենարանը։ Կառավարությունը պատրաստակամ է ոչ միայն խոսքով, այլև իրական գործով լծվելու այս աշխատանքին»,- նշեց Հարությունյանը։ 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն էլ ասաց, որ ծրագրի մեկնարկը եղել է դեկտեմբերի 15-ին, բայց պաշտոնապես մեկնարկն այսօր է ազդարարվում։ 
«Այս ծրագիրը շատ կարևոր է մեր երկրի քաղաքացիների համար, քանի որ մենք ակնկալում ենք 9 ոլորտներում դրական փոփոխություններ մտցնել։ Մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ ծրագիրը մարզերում էլ է իրականացվելու։ Այդպիսով մարզային հասարակական կազմակերպությունների կարողությունները կարող ենք բերել այն մակարդակի, որպեսզի իրենք ինքնաբավ հնարավորություն ունենան իրենց գործունությունը իրականացնել մարզերում՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման մարմինների հետ, մշակեն հանրային քաղաքականություն»,- ընդգծեց Կարեն Զադոյանը։ 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակն է՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ազդեցությունը ուժեղացնել ծրագրի թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։ 
Ծրագիրն ունի նաև առանձին նպատակներ՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների կարողություններն ուժեղացնել, ավելացնել նրանց մասնակցությունը հանրային վերահսկողությանը, թիրախային ոլորտներում հատկորոշել խնդիրները և հանրային քաղաքականություն մշակել։ 
ՔՀԿ-ների քարտեզագրման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 1000 ՔՀԿ, 25 ՔՀԿ-ների Կոալիցիաներ, անկախ փորձագետ, 14 նախարարություն և  ՀՀ ԿԱ առընթեր 2 մարմին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]