Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը 79-րդ տեղում է

Համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը 79-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ,14 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի  համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը 79-րդ տեղում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:

«Համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը սկսել է ներգրավվել 2005 թվականին. այդ ժամանակ մեր երկիրը գտնվում էր 81-րդ տեղում: 10 տարի անց Հայաստանը գտնվում էր 79-րդ տեղում: Այդ ընթացքում ցուցիչը մի փոքր անկում էր ապրել, այնուհետեւ բարձրացել: Այսինքն, ըստ էության, 10 տարվա ընթացքում տատանումներից հետո մենք նույն տեղում ենք հայտնվել: Մրցունակությունը մրցավազք է, բնականաբար այլ երկրները եւս առաջընթաց են ապրում: Հայաստանն իր դիրքերը որոշ ուղղություններով բարելավել է, սակայն, միեւնույն ժամանակ, այդ բարելավումները բավարար չեն եղել, որպեսզի մենք կարողանանք մեր դիրքում դրական շարժ ունենալ: 2017 թվականին եւս Հայաստանը 79-րդ տեղում է գտնվում` երեք կետով առաջ անցնելով նախորդ տարվա համեմատ», -ընդգծեց Հերգնյանը:

 Նրա խոսքով` մրցունակության ցուցիչը գնահատելու համար հաշվի են առնվում 110 գործոն:

«Դրական տեղաշարժեր են արձանագրվել ինստիտուտների, շուկաների արդյունավետության, նորարարության եւ բիզնեսի կատարելագործման մակարդակով: Հիմնական թերություններն էլ կապված են որոշ մակրոտնտեսական ցուցանիշների` պարտքի բեռի, կրթության որակի, կոմերցիալիզացիայի հետ կապված խնդիրների հետ»,- ասաց Հերգնյանը:

«Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության վեցերորդ զեկույցը` «Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ» խորագրով:

Զեկույցը համապարփակորեն լուսաբանում և վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]