Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփին պատկանող՝ գոլֆի համար մականների հավաքանին գրեթե 30 հազար դոլարով վաճարվել Է աճուրդում

Թրամփին պատկանող՝ գոլֆի համար մականների հավաքանին գրեթե 30 հազար դոլարով վաճարվել Է աճուրդում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող՝ գոլֆ խաղի համար մականների հավաքանին ԱՄՆ-ում 29,7 հազար դոլարով վաճառվել Է աճուրդում: Այս մասին հաղորդել են Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) գտնվող RR Auction աճուրդային տան ներկայացուցիչները, որոնք կազմակերպել Էին աճուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մականների նոր տերը ցանկացել Է անհայտ մնալ: RR Auction-ում ընդգծել են, որ գոհ են ստացված գումարից, սակայն տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ վերջնական արդյունքը հազիվ թե կարելի Է տպավորիչ համար: Վաճառված մարզագույքի նվազագույն գնահատման արժեքը կազմել Էր 30 հազար դոլար… Խոսքը վերաբերում Է TaylorMade ընկերության արտադրության ավելի քան 10 անվանական մականներին: Թրամփը դրանք ունեցել Է ավելի քան 10 տարի առաջ: Գործարարը դրանք օգտագործել Է Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իրեն պատկանող գոլֆ-ակումբում խաղալիս: TaylorMade-ը մականները հատուկ պատարստել Է Թրամփի համար, դրանցից յուրքանչյուրի վրա փորագրված Է նրա անունը:

Հետագայում միլիարդատերը լրակազմը նվիրել Է Էնդրյու Լոմբարդոյին, որը 2004-ից մինչեւ 2008 թվականները Թրամփի մոտ աշխատել Է որպես քեդի (այսպես են կոչվում գոլֆ խաղացողի օգնականները, որոնց պարտականությունների մեջ Է մտնում մարզական գույքի տեղափոխումը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]