Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԶԾ հետ քննարկում է անցկացրել

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԶԾ հետ քննարկում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 13-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում` կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

«Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված հանրօգուտ ներդրում և նորարարություն» խորագրով միջոցառումը կենտրոնացած էր նորարարության ու սոցիալական ձեռներեցության ազդեցության խթանմանը` ՄԱԿ-ի զարգացման նպատակներին համահունչ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն, ԳՔ փոխտեղակալ Ջիհան Սուլթանօղլուն: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի կողմից ներկայացվեցին Երևանում ս.թ մարտին կայացած` զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրումների հարցերով առաջին գլոբալ գագաթնաժողովի արդյունքները:

ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, անդրադառնալով արդյունավետ գործընկերության և համագործակցության մոդելներին, ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որպես հանրային-մասնավոր գործընկերություն հիմնված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքները, որոնք ուղղված են ներդումային ուղղություն ունեցող բարեփոխումների օրակարգը խթանելուն:

Կլոր սեղանի բանախոսներն էին հայկական մի շարք ձեռնարկությունների և կազմակերպւթյունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի տնօրեն Կարո Արմենը, «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև հանրօգուտ ներդրումների ոլորտի ակնառու ներկայացուցիչներ:

Հայաստանի օրինակի վրա բանախոսները քննարկեցին նորարարության և հանրօգուտ ձեռներեցության դերը կայուն զարգացման համաշխարհային օրակարգի համատեքստում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]