1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արյուն և լուսին» ժապավենում հերոսները պայքարում են` անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով

«Արյուն և լուսին» ժապավենում հերոսները պայքարում են` անհավատալի 
խոչընդոտներ հաղթահարելով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ռեժիսոր Տոմազո Կոտրոնեի «Արյուն և լուսին» կինոնկարը պատմում է երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած կնոջ և ավանում ապրող տղամարդու մասին: Ժապավենն այս տարի ներկայացվել է  «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Եմենում մի երիտասարդ աղջկա հանդիպեցի, ում տասներեք տարեկանում ստիպել էին ամուսնանալ մի մարդու հետ, որին չի սիրել: Այդ աղջիկն իր մեջ ուժ է գտել ու փախել ամուսնուց: Կարևոր է, որ նման հետամնաց երկրում կա աղջիկ, ով կարողացել է նման քայլի դիմել, և ես պետք է անդրադառնայի այդ պատմությանը»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Տոմազո Կոտրոնեն:

Նա շեշտեց, որ սկզբում միայն կնոջն է ճանաչել ու նրա պատմությունը լսել: «Հետո ծանոթացա նաև ամուսնու հետ, և շատ բան ավելի հետաքրքիր դարձավ:

«Ֆիլմում ներկայացրել եմ Եմենի սոցիալ-քաղաքական վիճակը, ցույցերը… Երբ որոշում եմ նման երկիր գնալ նկարահանումներ անելու, հավատում եմ, որ կկարողանամ հասնել նպատակիս՝ անգամ եթե այլևս չկարողանամ ետ գալ: Նշեմ, որ Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ, քանի որ եվրոպացի եմ, իսկ Եվրոպան և գերտերությունները մեղավոր են Աֆրիկայի վատ վիճակի համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմի հերոսներից մեկին` Մուհամեդին, ռեժիսորն ասաց, որ նա հիմա քսան տարեկան է և ցանկացել է գալ Հայաստան, բայց, ավա՜ղ, չի ստացվել: «Եվրոպացիները տարօրինակ պատկերացում ունեն աֆրիկացիների մասին. կարծում են, որ նրանք հետամնաց են ու միայն մտածում են ուտելու, քնելու մասին, բայց այդպես չէ: Մուհամեդն ուզում է կրթություն ստանալ, վերադառնալ Եմեն ու իր գիտելիքները ծառայեցնել իր երկրին: Ասեմ, որ ես ծնվել եմ Հարավային Իտալիայում, և իմ ծննդավայրի ու Աֆրիկայի միջև շատ ընդհանրություններ կան` ցածր ուսուցման համակարգ և այլն»,-եզրափակեց Կոտրոնեն:

Մանկահասակ հարսնացու Սորայան ամուսնուց փախչում է` հայտնվելով մի գյուղում, որտեղ ոչ մեկին չի ճանաչում: Տեղական դպրոցի երիտասարդ  ուսուցիչը նրան օթևան է տալիս և  իր պաշտպանությունն առաջարկում, մինչև Սորայան հասկանա, թե որն է լինելու իր հաջորդ քայլը: Սա  երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած կնոջ և ավանում ապրող տղամարդու պատմությունն է: Երկուսն էլ պայքարում են` ասես աշխարհից մոռացված մի  երկրում  անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով:


«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]