Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

E-draft.am-ը կապահովի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը օրինաստեղծ աշխատանքներին

E-draft.am-ը կապահովի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը օրինաստեղծ աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2016 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1134-Ն որոշումը, որով ստեղծվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը: ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայքն առցանց հարթակ է, որով կապահովվի գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքին:

-Խնդրում եմ տեղեկացրեք, թե  ի ՞նչ է իրենից ներկայացնում կայքը, ի ՞նչ է տեղադրվում կայքում և այն ի ՞նչ է տալիս հասարակությանը:

-Կայքում տեղադրվում են ՀՀ բոլոր գերատեսչությունների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Այն հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ծանոթանալ տեղադրված նախագծերին: Նմանատիպ հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին: ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր պահանջ է ամրագրված, ըստ որի՝ նախագիծ մշակող մարմիններն իրենց մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է տեղադրեն ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ իրազեկելով նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

-Որո՞նք են այս կայքի առավելությունները:

-Կայքում քաղաքացիները կարող են ծանոթանալ տեղադրված նախագծերին, իսկ այնտեղ գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում: Վերոնշյալ կարգավորումները հնարավորություն կստեղծեն առցանց հետևել նախագծի հետագա ընթացքին. ընդունվել է արդյոք, թե ոչ, ինչպես է խմբագրվել, չընդունելու հիմնավորումները: Մինչև www.e-draft.am կայքի ստեղծումը ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող գերակշռող նորմատիվ իրավական ակտերի  մասին հասարակությունը տեղեկացվում էր ոչ բավարար չափով: Արդյունքում հանրությունը հնարավորություն չէր ունենում մշակման փուլում ծանո­թանալ նախագծերին, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ պատասխանատու գերատեսչություններին՝ մինչև նախագծերի ընդունումը: Կառավարության որոշման ընդունմամբ կարգավորվեցին իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում հանրության իրազեկման հետ առնչվող առկա հարաբերությունները:

-Իսկ ինչպե ՞ս կարող է քաղաքացին տեղեկանալ, որ իր կողմից ներկայացված առաջարկությունները ընդունվել կամ մերժվել են, ինչպես եք տեղեկացնում  քաղաքացուն իր ներկայացրած առաջարկությունների հետագա «ճակատագրի» մասին:

-Քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկությունները, ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախագիծը մշակող մարմնի կողմից հաստատվում են միասնական կայքում երևալու համար՝ բացառությամբ պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք նախագիծը մշակող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասն ապահովող համակարգի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները նախագիծը մշակող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում: Այսինքն` քաղաքացին անպայման տեղեկանում է, թե իր ներկայացված առաջարկությունների որ հատվածն է ընդունվել, որը՝ մերժվել:

-Քաղաքացիական հասարակությունը մշտապես դժգոհ է այն հանգամանքից, որ օրենքի նախագծերը մշտապես չէ, որ քննարկվում են տարբեր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Արդյո ՞ք www.e-draft.am կայքը հնարավորություն է ստեղծում քննարկում կազմակերպել հենց առցանց տարբերակով:

-Այո, միասնական կայքը պարունակում է նաև քննարկումներ բաժին, որտեղ ներկայացվում են  քննարկման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ պետական մարմինները ցանկանում են ստանալ հասարակության ներկայացուցիչների կարծիքը, դիրքորոշումը՝ նախքան դրանց կարգավորմանն ուղղված իրավական ակտերի մշակումը: Ի դեպ, միասնական կայքը հնարավորություն է ընձեռում նաև Վիճակագրություն բաժնի միջոցով ծանոթանալ պետական մարմինների կողմից իրականացվող  իրավաստեղծ գործընթացի վիճակագրությանը՝ ելնելով ժամանակագրական և բովանդակային ցուցանիշներից: Դա է նաև պատճառը, որ միասնական կայքի տեխնիկական լուծումները մշակվել են հնարավորինս պարզ՝ հնարավորություն ստեղծելով քաղաքացիներին առանց տեխնիկական հատուկ գիտելիքների իմացության՝ օգտվել կայքից:  Կայքը տեղեկատվական յուրահատուկ շտեմարան է հատկապես  իրավագիտության ոլորտում համապատասխան հետազոտություններ և վերլուծություններ իրականացնողներին համար, քանի որ ներկայացված նախագծերի հիմնավորումները և կից փաստաթղթերը պարունակում են համակողմանի տեղեկատվություն կոնկրետ ոլորտի իրավական կարգավորումների, բացերի, հակասությունների,  ներկայացված հնարավոր լուծումների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների համար կայքը կարող է լինել արդյունավետ էլեկտրոնային գործիք որոշակի հարցի վերաբերյալ համապարփակ և բազմակողմանի աշխատանք ներկայացնելու համար: Հավելեմ նաև, որ  կայքը հնարավորություն է ընձեռում բաժանորդագրվել և  տեղեկատվություն ստանալ այն նախագծերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում տվյալ բաժանորդի համար: Ընդ որում, բաժանորդագրվելու դեպքում նախագծի շրջանառության ողջ ընթացքի վերաբերյալ բաժանորդը պարբերական տեղեկատվություն է ստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]