Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 14.07.2017

Սպասվող լրահոս. 14.07.2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ կհանդիպի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունների լույսի ներքո նա կներկայացնի տեղի հայ համայնքի լոբբիստական աշխատանքը, ինչպես նաև կանդրադառնա տարածաշրջանային վերջին զարգացումներին:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա 2017թ. հրապարակված Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը և քննարկումը: Ակնկալվում է աշխույժ քննարկում, որին կմասնակցեն բարձրաստիճան պետական այրեր, գործարար ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է կլոր սեղան-քննարկում «Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի և Վրաստանի փորձը» թեմայով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Մեկ այլ քննարկում քրեակատարողական հիմնարկների հետ կապված: Այս անգամ մասնագետները քննարկելու են ազատազրկվածների սննդի որակն ու պահման պայմանները քրեակատարողական հիմնարկներում: Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները կներկայացնեն իրենց դիտարկումները: Ներկա կլինի ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը:

ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում է հանրային քննարկում՝ ներկայացնելու ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի ժողովրդի կյանքում: Ներկա կլինի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանը և այլք: Կներկայացվեն արշավի նպատակները՝ մանրամասնելով, թե ինչպես համապասխան կառույցներն ու հանրությունը կարող են նպաստել դրանց իրականացմանը: Արցախը միակ չճանաչված պետությունն է, որտեղ ԵՄ-ն օգնություն չի տրամադրում` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են Աբխազիան, Մերձդնեստրն ու Հյուսիսային Կիպրոսը, որոնք զգալիորեն շահել են ԵՄ ներգրավումից և օգնությունից:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ամփոփում են ԱՄՆ պետքարտուղարության անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիրը: Հուլիսի 13-15-ն անցկացվող «Աքսես» ծրագրի ամառային ավարտական ճամբարի ընթացքում Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերից ծրագրի 102 մասնակիցները կներկայացնեն անցած ճանապարհը և ավարտական վկայականներ կստանան:

Հուլիսի 30-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ազգային տարազների» ցուցադրության մրցույթ փառատոն: Արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն փառատոնի նպատակը, ժյուրիի կազմը, հայտերի ընդունման ժամանակահատվածը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]