Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում տնակում բնակվող ևս 2 ընտանիք տեղափոխվեց քարաշեն կառույց

Գյումրիում տնակում բնակվող ևս 2 ընտանիք տեղափոխվեց քարաշեն կառույց

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուրիում ևս երկու ընտանիք այլևս տնակում չի բնակվի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի իրականացրած ծրագրի շրջանակներում եւս երկու շահառու ընտանիք տեղափոխվեց քարաշեն կառույց: Հիմնադրամի շնորհիվ արդեն 21-րդ ընտանիքն է տեղափոխվում տուն: 30 տարի տնակում բնակվող Մինասյանների ընտանիքն 034 տնակային թաղամասից տեղափոխվեց Կարեն Դեմիրճյան փողոցի իրենց նախընտրած առանձնատուն:

«Ահավոր ծանր պայմաններում էինք ապրում: Վեց հոգի ենք ապրում՝ ես, ամուսին, երեք աղջիկներս եւ մեկ տղաս, տեղը փոքր էր, դժվարությամբ էնք ապրել 30 տարի» ,-«Արմենպրես»-ի հետ հետ զրույցում նշեց Վարդուշ Մինասյանը: Նրանց բնակարանի գումարը հիմնադրամին փոխանցել էր Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը տնտեսելով իր ԱԺ ընտրությունների նախընտրական ծախսերի բյուջեից:

Մինասյանների համար գնված տունը 5,5 մլն դրամ էր: Կուսակցությունը փոխանցել էր 7 մլն դրամ, որի մնացորդային մասին հիմնադրամը իր բյուջեից ներդրում կատարելով 4 մլն դրամով եւս մեկ առանձնատուն գնեց Մկրտչյանների երեք հոգանոց ընտանիքի համար:Բնակարանների հանձման արարողությանն ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:Գյումրիում 2015 թվականի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը՝ «Տնակից տուն` մեկ քայլ» կարգախոսով փորձելով ամեն կեպ օգնել տնակներում ապրող ընտանիքներին: Հիմնադրամը գործունեություն ծավալում է հիմնականում նվիրատվությունների միջոցով: Հիմնական խնդիրը Գյումրին տնակներից ազատելն է՝ տնակում բնակվողների տուն տալու, տնակը քանդելու և տարածքն ազատելու միջոցով: Բոլոր բնակարանները տրամադրվել են տնակի տարածքն ազատելու պարտադիր սկզբունքով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]