Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ իրականացնում է ոչ թե Ասադի պաշտպանությունը, այլ կանխում է Իրաքի ճակատագրի կրկնությունը. Լավրով

ՌԴ իրականացնում է ոչ թե Ասադի պաշտպանությունը, այլ կանխում է Իրաքի 
ճակատագրի կրկնությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը զբաղվում է ոչ թե Սիրիայի նախագահ Բաշատ Ասադի պաշտպանությամբ, այլ արաբական այդ երկրին զերծ է պահում է նրանից, ինչ կատարվեց Իրաքի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Բեռլինում Կուրտ Կերբերի անվան գերմանական հիմնադրամում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  

«Ինչ վերաբերում է Ասադին, ապա մենք նրանք չենք պաշտպանում, մենք պարզապես կատեգորիկ կերպով չենք ցանկանում այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, երբ Արևմուտքում գրեթե բոլորի մոտ ցանկություն կար ոչնչացնել «այդ դիկտատորին» (Սադամ Հուսեյնին)»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Հուսեյնի դեմ արշավի ընթացքում «Գերմանիան ու Ֆրանսիան եղել են կողմ»: «Ես վախենում եմ, որպեսզի այդ պետությունը չվերանա, այնտեղ այժմ ոչ հասարակ գործընթացներ են: Լիբիայում պարզապես պետականությունը քայքայվել էր, որովհետև ցանկանում էին ոչնչացնել Մուամմար Քադաֆիին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]