Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Brexit-ի արդյունքում Բրիտանիան կարող է ստիպված լինել միլիարդներ վճարել Եվրամիությանը

Brexit-ի արդյունքում Բրիտանիան կարող է ստիպված լինել միլիարդներ վճարել 
Եվրամիությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կարող  է ստիպված լինել Եվրամիությանը մի քանի միլիարդ ֆունտ վճարել, ինչպես նաև իր սահմանները բաց պահել, եթե բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիան ընդունի հիմնական բանակցող՝ ֆրանսիացի Միշել Բարնիենի առաջարկած տարբերակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Daily Express լրատվական կայքը:

Ենթադրվում է, որ ֆրանսիացին Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի համար առաջ է քաշում Եվրամիության և Նորվեգիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների ձևաչափը, որի դեպքում Մեծ Բրիտանիան կկարողանա պահպանել իր մուտքը դեպի ԵՄ ազատ առևտրի գոտի:

Նորվեգիային, որը ԵՄ անդամ չի հանդիսանում, թույլատրված է եվրոպական տնտեսական գոտում առևտուր իրականացնել՝ վճարելով համապատասխան գումար, որը մինչև 2021 թվականը կկազմի 1.2 միլիարդ ֆունտ:

Այսպիսով, ֆրանսիացի պաշտոնյայի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ևս կարող է օգտագործել հետագա հարաբերությունների կառուցման նորվեգական տարբերակը՝ իրականացնելով համապատասխան վճարումներ:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]