1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաչե Տերտերյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետին

Վաչե Տերտերյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հուլիսի 13-ին Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն  է  հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում բոլոր ոլորտներում վերելք է գրանցվել:  Շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա մարզպետին  բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն է մաղթել:

Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և շնորհավորել երիտասարդ մարզպետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]