1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Սերգեյ Կյուրեղյանը գլխի վնասվածք է ստացել

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Սերգեյ Կյուրեղյանը գլխի վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ  ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը  դատարանի խուց տեղափոխվելիս գլխի վնասվածք է ստացել:

«Խնդրում եմ այդ հարցի պարզաբանման համար դատական նիստերի դահլիճ հրավիրել Սերգեյ Կյուրեղյանին»,- ասաց դատավորը և հավելեց, որ դեպքի առթիվ  կազմվել է արձանագրություն և ընթերցեց  այն:

«Հուլիսի 13-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում  ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջեցնելիս և իր համար նախատեսված խուց տեղափոխելիսս գլուխը պատահաբար խփել է մուտքի ծածկի տակ ամրացված  երկաթյա ամրակին և ճակատային մասում վնասվածք ստացել: Արձանագրությունը կազմել է ուղեկցող գումարտակի  առաջին վաշտի հրամանատարը, ստորագրել է Սերգեյ  Կյուրեղյանը»,- եզրափակեց դատավորը:

Դատավոր Գաբրիելյանը հարցրեց Սերգեյ Կյուրեղյանից, թե ինչ է պատահել, վերջինս հաստատեց կազմված արձանագրությունը:

Դատավորը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ համապատասխան հետաքննիչ է հրավիրվել, կատարվում է հետաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]