Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոտայքի մարզում նոր գործարանի կառուցմամբ կստեղծվի 100-120 նոր աշխատատեղ

Կոտայքի մարզում նոր գործարանի կառուցմամբ կստեղծվի 100-120 նոր աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պ և Օ» ընկերությունը, որի հիմնադիրներն են Գերմանիայի քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը,հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի ու սարքավորումների արտադրության համար Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում պատրաստվում են կառուցել գործարան: Կառավարության նիստում այդ մասին նշեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 քառ. մետր մակերեսով հողամաս, բայց ծրագիրն ամբողջությամբ իրագործելու համար անհրաժեշտ է ևս 18000-20000 քառ. մետր մակերեսով արտադրական նշանակության հողամաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ:

Ծրագիրը նախնական քննարկումներ է անցել Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության և Բնապահպանության նախարարություններում, որից հետո ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին: Ներդրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 միլիոն դոլար, որի արդյունքում Պռոշյան և Քասախ համայնքների համար 3 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 100-120 աշխատատեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am