Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը հստակեցնում է դեղերի մասին հրապարակվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները

Կառավարությունը հստակեցնում է դեղերի մասին հրապարակվող տեղեկատվությանը 
ներկայացվող պահանջները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական ոլորտի մասնագետներին դեղերի մասին տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը, ինչպես նաև գործընթացի հստակությունն ապահովելու համար կառավարությունը հաստատեց դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները:

 ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ առողջապահական ոլորտի մասնագետներին դեղերի մասին տրամադրվող տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի դեղի անվտանգ և նպատակային կիրառումն ապահովելու համար:

«Դեղատոմսով իրացվող դեղերի մասին մասնագիտական հրատարակությունների միջոցով առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի այն տվյալները, որոնք հաստատվում են դեղի գրանցման ժամանակ՝ բժշկական կիրառման հրահանգների ձևով: Արդյունքում ակնկալվում է հստակեցնել ՀՀ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ալթունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am