Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արեգ Կյուրեղյանը 10 օրով տեղափոխվել է պատժախուց

Արեգ Կյուրեղյանը 10 օրով տեղափոխվել է պատժախուց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանը 10 օրով տեղափոխվել է պատժախուց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հուլիսի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արեգ Կյուրեղյանը խուզարկության է ենթարկվել, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:

«Ներքին կանոնակարգի խախտման համար նա տասն օրով տեղափոխվել է պատժախուց: Նրա մոտ հայտնաբերված արգելված իրն առգրավվել է, նյութեր են նախապատրաստվում հանգամանքները պարզելու համար»,- նշեցին ՔԿՎ-ի  հանրային կապերի բաժնից:

Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3 մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 218 հոդվածի 3 մասի 1 կետի (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ), 238 հոդվածի  1.2 կետերի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]