1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահրամ Մկրտչյանն ունի դրական հեղինակություն. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նոր փոխնախարարի մասին խոսակցություններին

Վահրամ Մկրտչյանն ունի դրական հեղինակություն. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նոր փոխնախարարի մասին խոսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր նոր տեղակալ Վահրամ Մկրտչյանին ճանաչում է որպես քաղաքական գործունեության մեծ փորձ ունեցող անհատի։ Կառավարության նիստից հետո անդրադառնալով հարցին, թե տեղյա՞կ է նորանշանակ փոխնախարարի՝ անձ առևանգող լինելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դուք որակումներ եք տալիս: Ես նրան գիտեմ որպես ԱԺՄ անդամ, ունի քաղաքական գործունեության մեծ փորձ, շատ դրական հեղինակություն, գիտությունների թեկնածու է, եղել է պատգամավոր: Խորհուրդ եմ տալիս նրա հետ զրուցել և մամուլում հրապարակումներ անողներն էլ թող զրուցեն»։

Վահրամ Մկրտչյանը փոխնախարար է նշանակվել հուլիսի 11-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]